«ՎԵՏՕ»-ն կքննարկի բողոքի անժամկետ ակցիաներին պաշտոնապես միանալու հարցը
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ աջակցությունն է հայտնում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներին։
«ԵՊՀ ուսանողները, ՀՅԴ երիտասարդական միության հետ համատեղ, բողոքի անժամկետ ակցիաներ են սկսել կառավարության շենքի դիմաց: Դժգոհության առիթը ԿԳՄՍ նախարարության հեղինակած օրինագիծն է, համաձայն որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են լինելու բուհերի համար:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բազմիցս նշել է, որ իշխանությունը զավթած սորոսականներն առաջ են տանում ապազգային և պետականաքանդ օրակարգ` հետևողականորեն պայքարելով «հայ» արմատը կրող ցանկացած երևույթի դեմ:
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում բոլոր ՀԱՅ ուսանողներին, ՀԱՅ երիտասարդներին և առհասարակ` բոլոր այն առողջ ուժերին, որոնք սորոսական «ուսանողական շարժման» նման փողերի դիմաց կեղծ օրակարգով ցույցեր չեն անում, չեն կեղծում իրենց, չեն վաճառում իրենց հայրենիքն ու ազգային ինքնությունը: Այս երիտասարդներն ազգային արժեքների և ազգապահպանման իրական ջատագովներ են:
«ՎԵՏՕ»-ն ուշադրությամբ հետևում է այս գործընթացներին, և այդ կապակցությամբ երկուշաբթի օրը խորհրդի նիստում կքննարկի բողոքի անժամկետ ակցիաներին պաշտոնապես միանալու, ՀԱՅ ուսանողների հետ ուժերի համատեղմամբ պետականությունը քայքայողների դեմ պայքարի մեծ ալիքին մասնակցություն ունենալու հարցը և համապատասխան հայտարարություն կտարածի»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում. Նարինե Դիլբարյան
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Առարկաների պարտադիր դասավանդման պայմանը վերացնելով՝ աստիճանաբար անբովանդակ ազգ ենք դառնալու»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Ս. Պարսյան. Արայիկ Հարությունյանը փորձում է պարտադրել իր արժեհամակարգը
- Նախարարը որոշել է ակցիայի մասնակիցների արկղերը քրգործերով լցնել և հետ ուղարկել
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան