Տարոն Տոնոյան. Եթե Արայիկ Հարությունյանը դաստիարակված է, թող ներողություն խնդրի
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, հայտնի վիրաբույժ Տարոն Տոնոյանը միանում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, ով հասարակության մի ստվար զանգվածին անդաստիարակ է անվանել։
«Ես պետք է ավելացնեմ ևս մեկ պահանջ, եթե նա այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի այն մարդկանցից, չեմ ուզում խոսքս հուզական դարձնել, այն մարդկանցից, ովքեր Եռաբլուրում են թաղված ու իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, նրանց հայրերից ու մայրերից, ովքեր դաշնակցական են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հայտնի բժիշկը։
Նա ընդգծեց, որ այս անհանդուրժողականությունը թուլացնում է պետությունը, հայհոյախառը քննադատությունները հասարակությունը կեղեքում են։
«Իսկ դա պատերազմի մեջ գտնվող պետության համար թիվ մեկ վտանգն է, սա սպառնում է մեր պետականությանը»,-ասաց նա։
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Արայիկ Հարությունյանի պահվածքն ամբարտավան որակեց, ասաց նա ոչ այլ ոք է, քան «տրոյական ձի Հայաստանի համար»։
«Նա ներդրված է, որի նպատակն է քանդել Հայաստանի, հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը, և եթե կա նրան աջակցող, պաշտպանող անձ, որն այս քաղաքականությունն է տանում, նույնքան մերժելի է այդ անձը։ Եթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է ազգային արժեքներ ոտնահարող այս վարքագիծը, նույն գնահատականներն իրեն ենք հնչեցնում, նույն գնահատականներն ու նույնիսկ ավելի խիստը նրան կհնչեցնենք, բայց այս պահին մենք ակնկալում ենք ողջախոհություն»,-ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասել էր.
«Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Հայաստանից դուրս եղած դաշնակցականները շատ ադեկվատ են, պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում: Ճիշտն ասաց, այն արկղերը, որոնք երեկ բերել էին, կարող եմ լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են ոլորտին և հետ ուղարկեմ իրենց»։
Այսօր Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու պահանջով իրեն դիմած երիտասարդներին Փաշինյանը պատասխանեց. «Ես կարող եմ ուղիղ ասել, ձեր պահանջներից և գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում»։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Տոնոյան. Ապազգային քաղաքացի ստանալու քաղաքականությունը խիստ անհանգստացնող է
- Արծվիկ Մինասյան. Հրապարակային հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Նախարարը որոշել է ակցիայի մասնակիցների արկղերը քրգործերով լցնել և հետ ուղարկել
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին