Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի
Համաշխարհային պարտքի ծավալը հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 230%-ը։ Նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, գրում է Գազետա.ռու-ն։
Նրա խոսքով՝ նման բան չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։
«Համաշխարհային պարտքը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի նշագծին, ինչը կազմում է համաշխարհային արտադրության մոտ 230 տոկոսը։ Համաշխարհային պարտքի մոտ 2/3-ը բաժին է ընկնում մասնավոր ոլորտին»,- ասել է հիմնադրամի ղեկավարը:
Նրա խոսքով՝ երկրներն այժմ պետք է այս դժվար իրավիճակից ելք գտնեն, հակառակ դեպքում նման իրավիճակը սպառնում է լուրջ ռիսկեր գլոբալ տնտեսության համար: