Մշակույթ 19:34 08/11/2019 Հայաստան

Հայկական աշխարհում փնտրվում են պատանի տաղանդներ

Գործարար և մշակութային նախաձեռնություններին աջակցող Armenian Assembly հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով գտնել և աջակցել հայկական աշխարհի տաղանդավոր պատանիներին։ Այդ մասին հայտնի է դարձել ընկերական երեկոյի ժամանակ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի համերգից հետո։

Armenian Assembly ՀԿ-ից հայտնում են, որ մրցույթի գլխավոր նպատակն է՝ հայտնաբերել նոր անուններ դասական երաժշտության կատարողների շրջանում։ Մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ, առաջինը կայացել է 2018 թ․ նոյեմբերին։ Այս ընթացքում  Armenian Assembly-ն աջակցել է տաղանդավոր պատանիների մասանակցությանը դասական երաժշտության և սպորտի բնագավառում կայացած ավելի քան 8 մրցույթին ու վարպետության դասերին։

2019 թվականին կազմակերպությունն սկսում է ARMONIA ընդլայնված ձևաչափով երաժշտական մրցույթը, որի մասնակիցները կարող են լինել երեխաները Հայաստանից, նաև Ռուսաստանի և այլ երկրների հայկական սփյուռքի պատանի ներկայացուցիչները։ Ի տարբերություն 2018 թ․-ի, այս տարի հայտերն ընդունվելու են առցանց, մրցույթի կայքում (http://armonia.xn--me-tfd): 

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են  երաժշտական կրթություն ունեցող 7-17 տարեկան պատանի երաժիշտերը։ 2019 թվականին Armenian Assembly-ն  կհանձնի 3 դրամաշնորհ՝ երեք տարիքային խմբում՝ 7-9 տարեկան, 10-13 տարեկան և 14-17 տարեկան ներառյալ։ Իրենց հաղթողին կարող են ընտրել նաև դասական երաժշտության երկրպագուները, որոնք և կորոշեն, թե ով կստանա չորրորդ դրամաշնորհը՝ Դիտողների համակրանքի մրցանակը։
Մրցույթի շրջանակում նախատեսվում է երկու ընտրական փուլ՝ տեսաձայնագրություններով։
Առաջին փուլում՝ 2019 թ․ նոյեմբերի 6-ից 20-ը, նախատեսվում է առցանց հայտերի ներկայացում, իսկ նոյեմբերի 21-ից 27-ը՝ լավագույն հայտերի ընտրություն յուրաքանչյուր տարիքային խմբում։
Առաջին փուլի ժյուրիի կազմում կլինեն Մոսկվայի առաջատար երաժշտական դպրոցների դասախոսներ։ Երկրորդ փուլում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը, կորոշվեն մրցույթի երեք տարիքային խմբերի հաղթողները։ Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում են Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը և Ստաս Նամինը։

Նոյեմբերի 28 –ից դեկտեմբերի 3-ը մրցույթի կայքում կհրապարակվեն բոլոր կատեգորիաներից եզրափակիչ փուլ անցած պատանիների անունները, որոնց թեկնածությունների համար www.armonia.me կայքի այցելուները քվեարկելու հնարավորություն կունենան։ Դիտորդների քվեարկության արդյունքում եզրափակիչ անցած մասնակիցներից կընտրվի Դիտողների համակրանքի մրցանակի դափնեկիրը։

Հաղթողները հնարավորություն կստանան ելույթ ունենալ «Սուրբ ծննդյան հանդիպում» 2019-ի եզրափակիչ համերգին՝ Մոսկվայի լավագույն համերգային հարթակում, ինչը կդառնա նրանց կարիերայի կարևոր իրադարձություն։ 

Գործունեության առաջին օրվանից Armenian Assembly հասարակական կազմակերպությունն իր նախապատվությունների թվում է ներառել աջակցությունը հայ երիտասարդ շնորհալիների ստեղծագործական և պրոֆեսիոնալ կայացմանը, և հիմա մրցույթի հիմնադիրներն անում են ամեն ինչ՝ պատանի կատարողների զարգացմանն ու բարգավաճմանը նպաստող բեղմնավոր բարյացակամ մթնոլորտի ստեղծման համար։

Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 25 նախագծի՝ Հայաստանում և Ռուսաստանում: 2017 թ․ -ի վերջում հիմնադրված Armenian Assembly-ն ներառում է հայկական սփյուռքի հաջողված, կոմպետենտ ներկայացուցիչների, որոնք իրենց ոլորտի փորձագետներ են և տիրապետում են կազմակերպության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներին ու փորձին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել. ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
12:22
Սարգսյանի, Շիրինյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի առջև խնդիր են դրել Փաշինյանի «թաթիկներին խփել». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»,-այսօր տարածած...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ նոր անալիզներ կհանձնեն հղիները դեկտեմբերի 1-ից
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Panorama.am-ին ասաց կառավարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով, մեղադրող դատախազի...
Աղբյուր` Panorama.am
11:10
2025 թ.-ին կթանկանան էլեկտրաէներգիան, գազը, ջուրը. Նաիրի Սարգսյան
2025 թվականի բյուջեով կառավարությունը կրկին հարկային մեծ մուտքեր է նախանշել, բայց այն արդեն ապահովելու է ՀՀ սովորական քաղաքացու գրպանի հաշվին՝...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:44
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սպիտակի ոլորանները փակ են
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:49
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի»...
Աղբյուր` Panorama.am
09:36
Խոսնակ. Քննչական կոմիտեում քաոս չկա
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Հարութ Սասունյան. Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան...
Աղբյուր` Panorama.am
09:19
Սեդրակ Երկանյանի ծննդյան և մասնագիտական հոբելյաններին նվիրված համերգ կանցկացվի
Մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:16
Նոյեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.88դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում որոշակի տատանումներ են նկատվում, դոլարն ու եվրոն սկսել են արժեվորվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}