Մեր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել սպորտի միջոցով. Թոմաս Բախ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին շնորհվել է Գդանսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Օլիմպիական չեմպիոնը նման պատվի է արժանացել օլիմպիական շարժման զարգացմանը նպաստելու և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանելու գործընթացին աջակցելու համար:
«Մեր ընդհանուր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել սպորտի միջոցով»,- մրցանակը ստանալուց հետո ասել է Թոմաս Բախը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄՕԿ-ի նախագահը Լեհաստանում մասնակցել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին: Կատովիցե քաղաքում անցկացված համաժողովը նվիրված էր դոպինգի դեմ պայքարին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա