Մեկ տարում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 11 հազար 700-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957.5 հազ. մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969,2 հազար էր:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.6 հազար մարդ, այսինքն՝ 3 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 4100-ով։
Ըստ վիճակագրության ՝ 1 մլն 893.2 հազ.մարդ ապրում է քաղաքային, 1 մլն 64.3 հազ. մարդ՝ գյուղական բնակավայրերում: 1 մլն 83.6 հազար մարդ ապրում է մայրաքաղաք Երևանում: Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը, համապատասխանաբար՝ 263.4 հազար և 256.2 հազար: Ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց ձորը՝ 48.7 հազար։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում