Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր ժառանգությամբ. Ռիչարդ Գալլագեր
«ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Սուրբ Աթոռի նկատմամբ»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր կառավարությունում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար:
Փոլ Ռիչարդ Գալլագերը նշել է, որ Սուրբ Աթոռը ևս բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական կապերն ու նշել Հռոմի պապի ջերմ զգացմունքները հայ ժողովրդի նկատմամբ: Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հավելել է, որ Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր ժառանգությամբ, ինչը խոսում է երկկողմ սերտ կապերի վկայության մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Սուրբ Աթոռի ներդրումը աշխարհում խաղաղության պահպանման գործում: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Ռիչարդ Գալլագերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի կարագավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում