«Հրապարակ». Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանից «մոյկա» է նվեր ստացե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական և հետընտրական ողջ ընթացքում Հաղթանակ թաղամասի կոյուղու հարցը լուծելու խոստում տված` այդ տարածքից ընտրված պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կրկին վստահեցրեց, որ զբաղվում է այդ հարցով: Ընտրատարածքում ինտենսիվ խոսում են, որ Դուք մոռացել եք Ձեր խոստումը, որովհետև Ձեր գլուխը խառն է մի շարք, այդ թվում և ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի` Ձեզ նվիրած «նանո-սարքավորումներով»՝ «Լուսաստղի» մերձակայքում գտնվող «մոյկայով»։ «Լո՞ւրջ, այդպիսի տեղակատվությո՞ւն կա»: Կա: «Ափսո՜ս, բայց ես հերքում եմ այդ տեղեկատվությունը, ես չունեմ որևէ ավտոլվացման կետ, որևէ նման բան նվեր չեմ ստացել»:
Կուզեի՞ք ստանալ: «Իհարկե` ոչ»: Իսկ «Լա սկալայում» էլ չե՞ք լինում. Ձեզ տեսել են այնտեղ` Վարդանի (Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու) հետ։ «Ոչ, ոչ… «Լա Սկալայում» էլ այլևս չեմ լինում՝ Վարդանի հետ վերջին շփմանս մասին ձեզ արդեն ասել եմ` զուտ աշխատանքային էր, որից հետո էլ շփում չեմ ունեցել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում