«168 Ժամ». ՄԽ գործընթացը պարալիզացված վիճակում է. Ինչու Արցախը չի մասնակցում
«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, վերջին միտումներին և տեղեկություններին, թե Մադրիդյան սկզբունքներն այլևս բանակցային սեղանին չեն, ասել է. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է եղել՝ Հայաստանը հայտարարել է, որ իր մոտեցումն այդ սկզբունքների վերաբերյալ կախված է լինելու այդ բանակցություններից և պատասխաններից, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք դրանք ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ոչ: Այսինքն՝ պետք է եզրակացության գան՝ ելնելով այդ պատասխաններից: Այդ պատասխանները չկան, բացատրություն չկա, թե ինչու չկան պատասխաններ: ՄԽ գործընթացը դրա արդյունքում պարալիզացված վիճակում է»:
Նա հիշեցրել է, որ 2016 թվականին Վիեննայում դրվել էր շփման գծում մեխանիզմներ տեղակայելու առաջարկը: «Այդ ժամանակ հստակ չէր՝ ինչ պատասխանատվություն մենք ունենք, բայց այդ առաջարկով առաջին անգամ դրվեց պատասխանատվության հարց շփման գիծը խախտելու համար: Դա շատ էական խնդիր է: ՄԽ-ն պատրաստ չէ, Ադրբեջանի համար էլ դա շատ բարդ հարց է, Ադրբեջանն ի վիճակի չէ հասկանալու՝ ինչպես իրեն դրսևորի: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի բանակցել, պետք է այդ հարցերին պատասխանի: Այս անորոշությունից է, որ Ադրբեջանը չգիտի նաև, թե ինչպես վարվել հակամարտության գոտում: Չէ՞ որ նախկինում ավելի հաճախ էր խախտում հրադադարի ռեժիմը, իսկ ներկայումս դա ևս խնդրահարույց է Ադրբեջանի համար»,- ասել է Մանվել Սարգսյանը:
Նաև հավելել է. «Երբ Հայաստանը փորձում է պարզություն մտցնել, Փաշինյանը փաստաթղթերը ցույց է տվել և հարցրել, թե ինչու է խախտվել մանդատը, պատասխան գոյություն չի ունեցել: Հենց այդ պատճառով ՄԽ-ն ևս փորձում է պատճառներ գտնել՝ ինչու Արցախը չի մասնակցում, բանակցություններ այս հարցերի շուրջ կան, բարդ իրավիճակ է ստեղծվել»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում: