Այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նվիրված է մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Կառլ Ջենկինսին։ Նրա «Զինված մարդը. խաղաղության պատարագ» ստեղծագործությունը կատարվել է ավելի քան 2500 անգամ 50 տարբեր երկրներում՝ այն պահից սկսած, երբ թողարկվել է դրա ձայնասկավառակը։ Ջենկինսի ձայնագրություններն արժանացել են ոսկե եւ պլատինե սկավառակի 17 մրցանակի։
Սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երևանյան հանդիսատեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ունկնդրել է Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարել է ինքը՝ հեղինակը։
Այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ ներկայացնելով ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու արվեստը։ Համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Էլժբետա Պենդերեցկա. Անդադար աշխատել
- Կայացավ Գիա Կանչելիի հիշատակին նվիրված երեկո
- «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող
- Հայաստան են գալու աշխարհի լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում, փնտրում է աշխարհը
- «Ժամանակակից դասականներ» փառատոնը Երևանում կհամախմբի աշխարհահռչակ կոմպոզիտորների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան