NASA- ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական ինքնաթիռը
ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) ներկայացրել է առաջին էլեկտրական ինքնաթիռը, որի վրա աշխատում էր 2015 թվականից։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reutesrs-ին։ Ինքնաթիռն անվանվել է Maxwell։
Նշվում է, որ երկնքում այն փորձարկելու համար մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել։ Maxwell-ը գործակալության առաջին կառավարվող ինքնաթիռը կլինի։
X-57-ի նախատիպով ինքնաթիռի վերջնական տարբերակը հագեցած է 14 շարժիչներով, որոնք բոլորը ներդրված են իրենց կառուցվածքով յուրօրինակ թևերի վրա։ Վերջնական տարբերակով այն կունենա ավելի նեղ, թեթև թևեր։
Նշվում է նաև, որ մարտկոցի սահմանափակումների պատճառով օդանավը կօգտագործվի կարճ թռիչքների համար, մասնավորապես՝ որպես ավիատաքսի կամ ուղևորատար ինքնաթիռ ՝ նախատեսված փոքր թվով ուղևորների համար: