Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է
Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի։ IRNA լրատվական գործակալությանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի և 345 տուժածի մասին։
Միևնույն ժամանակ, Արևելյան Ադրբեջանի նահանգում բժշկական օգնության և շտապ վերահսկման կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին IRNA- ին ասել է, որ 5 մարդ զոհվել է, 529-ը վիրավորվել են, նրանցից 31-ը հոսպիտալացվել են, մնացածը ստացել են ամբուլատոր բուժում և դուրս են գրվել:
Նրա խոսքով՝ մարզի բոլոր հիվանդանոցները պատրաստ են ընդունել տուժածներին:
Հիշեցնենք, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5.9 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումը կազմել է 8-9 բալ:
Հարակից հրապարակումներ`
- Նոր երկրաշարժ Իրանում
- Իրանում գրանցված երկրաշարժի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ
- Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում