Ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։
Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։
Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում։
Նշեմ, որ ՊԲ փոխանցմամբ, այս շաբաթ, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանագծին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց, որը վերջին շրջանի համար բարձր թիվ է։
Համեմատության համար նշեմ, որ նախորդ շաբաթ արձակված կրակոցների թիվը 1600 էր, դրանից մեկ շաբաթ առաջ՝ 1500, ևս մեկ շաբաթ առաջ՝ 1100 կրակոց»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացումն իր մեջ էական վտանգներ է պարունակում
- Տիգրան Աբրահամյան. Այս ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված առավել կոշտ բնույթ է կրում
- Տիգրան Աբրահամյան. Իմաստ էլ չեմ գտնում խոսելու մեր կողմից իրականացվելիք հնարավոր քայլերի մասին
- Ադրբեջանը հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Դիվերսիայի հետևանքով երկրորդ զոհը ժամկետային զինծառայող չէ
- Տիգրան Աբրահամյան. Եթե ժամանակին ադրբեջանական սադրանքները «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել
- Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը սպառնում է լարվածության նոր փուլով
- Տիգրան Աբրահամյան. Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի