Ինչպես տարբերել կեղծ լուրերը ընդհանուր լրահոսում. Արփինե Հովհաննիսյան
Ինչպես տարբերել կեղծ լուրերը ընդհանուր լրահոսում, ինչպես չդառնալ, որպես կանոն, լավ մշակված տեխնոլոգիաների զոհը և անգամ գործիք՝ այդ կեղծ լուրը շրջանառելու մեջ: ‹‹Իրավական կրթություն և վերահսկողություն›› հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացած դասընթացի ընթացքում ներկայացվել են այդ ոլորտում տեղական իրողությունները և դրանց դեմ պայքարի հիմնականում միջազգային փորձը:
«Արցախում մեր առաջին դասընթացի մասին՝ «Կեղծ լուրեր եւ դրանց դեմ պայքար» թեմայով։ Շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը ու կից հրապարակել դասընթացի մասին մանրամասներ պատմող տեսանյութ։