«Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը». Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը։ Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:
Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազան, S400 համակարգերի խնդիրը, F35 կործանիչների հնարավոր վաճառքը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ցեղասպանության և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևերը: Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի` Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:
Սենատում Թրամփի թիմը` հանրապետականները, մեծամասնություն են կազմում: Բնականաբար Էրդողանը Թրամփին շատ բան ունի առաջարկելու բանաձևի տապալման դիմաց, և չնայած Թրամփի վարչակազմը չէր խանգարել բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրավիճակը միանգամայն այլ է լինելու:
Հիմա մեր համայնքը պայքարելու է երկու ճակատով` ընդդեմ թուրքական լոբբինգի և ադմինիստրացիայի ճնշման, որն արդեն իսկ սկսել է ակտիվացման նախանշաններ ցույց տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը կհանդիպի Թրամփին՝ չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը
- Հարութ Սասունյան. Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն
- Թուրքիայի մեջլիսի նախագահը արձագանքել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
- ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
- Քաղաքագետ. Բանաձևը լավ ձևակերպված ու հաշարկված է
- Արցախի ԱԳՆ․ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն
- ԱՄՆ Կոնգրեսը օրակարգում ներառեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը