Տոկիո-2020-ի տոմսերի երկրորդ վիճակահանությունը կմեկնարկի նոյեմբերի 13-ին
Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի երկրորդ վիճակահանությանը մասնակցելու դիմումները կընդունվեն նոյեմբերի 13-26-ը: Դա կլինի տոմսերի վաճառքի վերջին փուլը Ճապոնիայի քաղաքացիների համար:
Տոմսերը կվաճառվեն մատչելի գներով` միջինը 2,500 ճապոնական յեն: Երեխաներ, մեծահասակներ կամ անդամալույծ անդամներ ունեցող ընտանիքների համար տոմսերը կարժենան 2,020 ճապոնական յեն: Նույն գինը կգործի նաև դպրոցական ծրագրի շրջանակում` թիրախավորելով միլիոնավոր աշակերտների ամբողջ Ճապոնիայում:
Երկրորդ վիճակահանության ժամանակ դիմորդները կունենան ընտրության երկու հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրում կարող են գնել մինչև 18 տոմս:
Այնուամենայնիվ, երկու վիճակահանությունների արդյունքում մեկ անձը կարող է գնել միայն 2 տոմս Խաղերի բացման և փակման արարողությունների համար, 4 տոմս` մեդալների պարգևատրման արարողությունների համար և 6 տոմս` մյուս իրադարձությունների համար:
Վիճակահանության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա