Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին
Ամենաբարձր վարձատրվող ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս մասին երաժիշտը հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։ Ուեսթի հայտարարությունը ծիծաղ է առաջացրել հավաքվածների մոտ։
«Ինչի՞ վրա եք ծիծաղում։ Մենք կարող էինք այնքան շատ աշխատատեղ ստեղծել: Ես պատրաստվում եմ մասնակցել մրցավազքին, բայց ես այն կանցնեմ քայլելով»,- ասել է ռեփերը։
Նա նաև պատմել է, որ ցանկանում է փոխել իր անունը՝ «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր Քանյե Ուեսթ»-ի։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հնարավոր է օգնի ռեփեր A$AP Rocky-ին Քանյե Ուեսթի հեռախոսազանգից հետո
- Քանյե Ուեսթը հրշեջներ է վարձել՝ 60մլն դոլար արժեցող տունը հրդեհներից փրկելու համար
- Կրակել են այն տան ուղղությամբ, որտեղ գտնվել է ռեփեր Քանյե Ուեսթը
- Քանյե Ուեսթը հայտարարել է՝ քաղաքական գործիչներն իրեն օգտագործել են
- Քանյե Ուեսթը մտադիր է հանդիպել Թրամփի հետ
- Քանյե Ուեսթն անհետացել է սոցկայքերից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները