Ծխախոտի արտադրության ծավալները Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճում են
Թեև Հայաստանի իշխանությունները խստացնում են ծխելու դեմ պայքարը, ծխախոտի արտադրության ծավալներն ու դերը Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճում են։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.4%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է կոմիտեից, եթե 2018 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 20 մլն 663.0 հազար հատ սիգարետ, ապա 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 23 մլն 424.7 հազար հատ։
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 24.4%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին