«Միանգամայն անընդունելի է ազգային լինելության գրավական հայոց լեզվի դեմ ոտնձգության նախատեսումը». հայտարարություն
2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
«2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:
Միանգամայն անընդունելի են՝
• ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,
• արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,
• ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,
• նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,
• «իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,
• տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:
2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԿԳՄՍՆ. Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան