Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները «Հաղթանակ» խորագիրը կրող շարժումով այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ստորագրահավաք է կազմակերպել` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի:
Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը հայտնեց, որ շարժման անդամները այցելություններ են կատարում հանրապետության տարածքով և քաղաքացիներին իրազելում Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։
««Միացիր» կարգախոսով շարժման նպատակը մեկն է՝ միասնություն բերել մեր հայրենիքին ու հայրենակիցներին։ Մենք եկել ենք, որ ձեզ տեղեկացնենք այն իրավական և քաղաքական բեսպրեդելներին, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում: Հուսով եմ՝ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի Հանրապետությունը տեսնել օրենքի և արդարության հայրենիք, կգան և մեզ կլսեն: Մենք մի թշնամի ունենք մեր երկրում, դա թուրքն է, բայց ցավոք, Հայաստանում գործում են օտար երկրների մեղմ ասած գործակալներ` մասնավորապես «Սորոսի» գրասենյակը, ովքեր փորձում են մեր երկրում քաոս ստեղծել և երկիրը տանել առճակատման: «Բաժանի, որ տիրես» սկզբունքը լավ բանի չի հասցնի մեր երկիրը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ից՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի մեկնարկել է «Հաղթանակ» շարժման նախաձեռնած համահայաստանյան ստորագրահավաքը Հայաստանի մարզերում, իսկ նոյեմբերի 4-ից՝ Արցախում է սկսվել ստորագրահավաք։ Զուգահեռ ընթանում է նաև առցանց ստորագրահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Միասնականության ստորագրահավաքներ
- Քոչարյանի աջակից. Մեր պայքարը միանշանակ միտված է մեր երկրում արդարությանը
- Ռոբերտ Քոչարյանի աջակից. Օր-օրի մեր բանակն ավելի է մեծանում
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան