Մենք պատրաստ ենք առաջ տանելու Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը․ Լավրով
«Մենք չենք խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին։ Երբ մենք ունենք հարևաններ, որոնք մեզ տրված են աշխարհագրությամբ, պատմությամբ, մենք հարաբերություններ ենք հաստատում յուրաքանչյուրի հետ։ Սա ճշմարիտ է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի մեր բոլոր գործընկերների նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Արևելյան Եվրոպայի երկրների։ Մենք բոլորի հետ ցանկանում ենք ունենալ նորմալ հարաբերություններ»,-ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, որ Թուրքիան շարունակում է մնալ Հայաստանի համար սպառնալիք, ակտիվ աջակցում է Ադրբեջանին, համատեղ զինավարժություններ է անցկացնում, և այս ամենից ելնելով ինչպիսի դեր կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը, ջերմացումը։
Լավրովը նշեց, որ ՌԴ-ն ամեն կերպ աջակցում է, որ այն խնդիրները, որ կան Հայաստանի ու Թուրքիայի միջև, հաղթահարվեն։ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ իրենք ամեն կերպ աջակցել են Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, իսկ այդ արձանագրությունների ճակատագիրը բոլորին հայտնի է։
«Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պատրաստ լինել, երկկողմ հետաքրքրվածության դեպքում, օգտագործել մեր հնարավորությունները՝ առաջ տանելու Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մենք բացարձակ չենք տեսնում ինչ-որ հիմքեր, ենթադրելու, որ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի այս երկրների միջև և, ամեն դեպքում, մեր ողջ քաղաքականությունն ուղղված է նրան, որ այստեղ հաստատվի խաղաղություն ու փոխադարձ շահավետ համագործակցություն»,-ասաց Լավրովը։
Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի․ Լավրով
- Լավրով․ Հայաստանը ժամանակով փորձված դաշնակից է, ՌԴ ստրատեգիական գործընկերը
- Թուրքիայի ԱԳՆ. Ցյուրիխյան արձանագրություններն առավել շահավետ էին Հայաստանին, քան Թուրքիային
- Թուրքիայի շվեյցարական երկընտրանքը` Ցյուրիխյան արձանագրությունները և Լոզանի պայմանագիրը
- Շ. Քոչարյան. Ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին, երբ Թուրքիան շեղվեց Եվրոպա գնալու համար որդեգրած ուղուց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին