Աշխարհի ամենաշատ խմող երկրները
Ռուսաստանը խմողների թվով աշխարհի առաջին տասնյակում է՝ զբաղեցնելով յոթերոդ հորիզոնականը ՝աշխարհի ամենաշատ խմող երկրների շարքում: Տարեկան մեկ անձին բաժին է ընկնում 11,1 լիտր ալկոհոլ: Այս մասին փաստում են տնտեսական զարգացման և համագործակցության «Առողջությունը՝ համառոտ» կազմակերպության տվյալները:
MIR 24-ի փոխանցմամբ ՝ առաջին տեղում Լիտվան է ՝ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով ՝ 12.3 լիտր արդյունքով: Լավագույն եռյակում է նաև Ավստրիան ՝ 11,8 լիտր:
Առաջին տասնյակում ներառվել են Ֆրանսիան՝ 11,7 լիտր, Չեխիան՝ 11,6 լիտր, Լյուքսեմբուրգը՝11,3 լիտր, Լատվիան և Իռլանդիան ՝ 11,2 լ, Հունգարիան ՝ 11.1 լ, Գերմանիան ՝ 10,8 լիտր, Պորտուգալիան՝ 10,7 լիտր և Լեհաստանը՝ 10,6 լիտր: