
Կատալոնիայի անկախության կողմնակիցներն արգելափակել են Ֆրանսիա-Իսպանիա մայրուղին
Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցները փակել են А9 մայրուղին, որը միացնում է Ֆրանսիայի հարավն ու Իսպանիան: Այս մասին գրում է euronews-ը։
Ճանապարհային երթևեկությունը կաթվածահա անելու կոչ էին արել «Դեմոկրատական ցունամիի» ակտիվիստները։
Նշվում է, որ Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ուժեր են ուղարկվել՝ օգնելու իսպանական իրավապահներին կարգուկանոն հաստատելու հարցում:
Ակցիայի մասնակիցները խարույկներ են վառում, կերակուր պատրաստում նրանց վրա, կազմակերպում են համերգներ և երեկույթներ:
Ցավալիորեն, այս իրավիճակում Ֆրանսիայից բեռնատարների վարորդներն ընկնում են խցանումների մեջ, որը կտևի լավագույն դեպքում ևս մի քանի օր:
Նշենք, որ Կատոլոնիայում իրավիճակը սրվեց ու սկսեցին բողոքի ցույցերը, երբ Կատալոնիայի անկախության աջակիցները դատապարտվեցին բանտարկության՝ առավելագույնը 13 տարի։
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնացիները պատրաստվում են հանդիպել Իսպանիայի թագավորին
- Բարսելոնայում ուսանողները պահանջում են Կատալոնիայի անկախությունը
- Կատալոնիան չի հանդարտվում. կալանավորված է ավելի քան 150 ցուցարար
- Կատալոնիայի անջատողականների առաջնորդները դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին