ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին «հիշեցնում է» Ղրիմ այցելելու համար քրեական պատասխանատվության մասին
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը մեկնաբանություն է տարածել՝ կապված «ՀՀ քաղաքացիների ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք ապօրինի այցի վերաբերյալ»։
Մեկնաբանության մեջ ասվում է, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն է դարձրել որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ:
«Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:
Հատկապես մտահոգիչ են զեկույցները, որ նշված խմբի անդամները, իբր, Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել են «Հայաստանի և Ղրիմի միջև հումանիտար, տնտեսական, առևտրային և զբոսաշրջային հարաբերությունների հաստատման» հարցը, ինչն ուղղակիորեն կլիներ 1996 թվականի մայիսի 14-ի Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 1-ին հոդվածի խախտում:
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ գտնվող որոշ հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ անձինք իրենց անվանում են «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ», ինչը մտահոգիչ է:
Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Ուկրաինայի ԱԳՆ-ի ձևակերպումները չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը
- Ուկրաինայի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղ այցելողները պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան