Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին
Հայաստանը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին: Մեր երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած պատվիրակության կազմում են եղել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ տոնավաճառին Հայաստանի առանձին տաղավարում ներկայացվել է հրատարակչության՝ վերջին տարիներին հրատարակած հայերեն, անգլերեն գրքերը Հայաստանի մասին, մանկապատանեկան գրականություն՝ Թումանյանի հեքիաթները, ինչպես նաև այլ հեղինակների հեքիաթներ, պատմվածքներ, ուսուցողական գրքեր:
Ցուցահանդես-տոնավաճառի օրերին հայկական տաղավար են այցելել գրքոլորտի տարբեր մասնագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:
Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառը գրական ոլորտի ամենակարևոր իրադարձություններից է: Իրադարձության շրջանակում ամեն տարի անցկացվում են ավելի քան 400 միջոցառումներ, հանդիպումներ հեղինակների հետ, գրքերի ցուցադրություններ, գրական ընթերցումներ, դասընթացներ և այլն: Գրքի տոնավաճառին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ.տարեկան սովորաբար ներկայացվում է 210 լեզուներով հրատարակված ամենատարբեր գրքեր:
Նշենք, որ միջոցառմանը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մասնակցել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան