Հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնելուց հետո ԻՊ նոր հարձակումներ է իրականացրել
Սիրիայի հյուսիս-արևելյան Հասակե նահանգի Ղամիշլի քաղաքում համաժամանակյա զինված հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել է 6 և վիրավորվել 22 հոգի, որոնց մեջ կան քաղաքացիականներ և ուժայիններ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զինված հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռումբով բեռնված 2 մեքենա և մեկ մոտոցիկլետ, մտնելով դպրոցին և եկեղեցին կից մարդաշատ շուկա, պայթեցվել են:
Պայթյունի հետևանքով շենքեր են վնասվել, իսկ առաջացած հրդեհը մարել են հրշեջ-փրկարարական ջոկատները:
Նշվում է, որ վիրավորների թվում կան նաև անվտանգության 4 աշխատակից: Զինված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:
Հիշեցնենք, որ Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը։ Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ը ստանձնել է հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը
- Ղամիշլիում հայ հոգևորականի են սպանել. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին