Հովհաննես Խուդոյան. Մենք դեռ չենք սպառել նախնական բոլոր միջնորդությունները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունից, նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին է բացարկի միջնորդություն ներկայացրել։
Դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո լրագրողները փաստաբանից հետաքրրքվեցին երկրորդ միջնորդության հիմնավորումների մասին։
«Հիմնականում դրանք վերաբերում են դատավարական կոպիտ խախտումներին»,-ասաց փաստաբանն ու ավելացրեց, որ մանրամասներ կհրապարակեն դատական նիստում։
Ինչ վերաբերում է դատավորի՝ կանխակալ ու տարբերակված մոտեցման հիմնավորմամբ ինքնաբացարկի միջնորդությանը, ապա Խուդոյանը մանրամասնեց.
«Տարբերակված մոտեցումը պետք է կախված լինի գործի փաստերից, սակայն օրենքի մեկնաբանությունը չի կարող տարբերակված լինել։ Օրինակ, մենք չենք կարող մի անգամ ասել խուլիգանությունը նշանակում է սա, հաջորդ անգամ՝ այլ բան։ Պետք է լինի միասնական դատական պրակտիկա»։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանն ասաց՝ իրենք ևս մի քանի միջնորդություններ ունեն, որոնք ներկայացնելու են առաջիկայում։
«Դրանք վերաբերում են գործի վարույթը կարճելուն, ապացույցների թույլատրելիությանը, դատավարության մասնակիցների կազմին։ Այսինքն, մենք դեռ չենք սպառել նախնական բոլոր միջնորդությունները, որոնք այս փուլում պետք է տրվեն դատարանին»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Զորամասի մոտակայքում հրդեհ է բռնկվել
- Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է