ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց քանակը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում Հանրային ծառայության մասին օրենքում։
Պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագծի նպատակն է համարում՝ ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց քանակը և ներառել նաև 15 հազար և ավելի քիչ բնակչություն ունեցող համայնքապետերին:
«Մենք սրանով կկարողանանք կանխարգելիչ միջոցառումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում և չարաշահումների հայտնաբերման գործում։ Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերը, որ այսօր ունենք, կարծում ենք, որ այս նախաձեռնությամբ հնարավորություն ունենանք բացահայտելու համայնքապետերի տիրապետության տակ գտնվող բյուջեն: Այս պահին հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների թիվը մոտավորապես 3200 է, մեր նախաձեռնության արդյունքում կավելանա ևս 483 համայնքապետ»,- ընդգծեց նա: