Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. ԱԺ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ին ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ նախագիծը։
«Մեկ է մերժվելու է՝ բայց էլի պիտի ասեմ՝ այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների և սեռափոխված անձանց կողմից երեխա որդեգրելուն։ Բա էստեղ ի՞նչը ստուգենք։ Սա ազգային անվտանգության նկատառում ունի։ Մեր խմբակցությունը պարոն Ծառուկյանի գլխավորությամբ դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Ի՞նչ է նշանակում երկու միասեռական անձ երեխա որդեգրեն, եկեք պաշտպանենք ավանդական արժեքները»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ԱԺ մեծամասնությանը, որ կողմ լինեն իրենց առաջարկին։
«Ով որ դեմ է քվեարկելու այս նախագծին, չեմ ուզում վիրավորել, կուզենա՞ր, որ իր ընտանիքում նման դեպք լիներ»,- ամբիոնից ասաց Պետրոսյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վրդովվեց նրա խոսեքերից, «Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա։ Ձեր ձևն արդեն չափ ու սահման չունի»։
Միրզոյանը, դիմելով քարտուղարությանը, խնդրեց հստակեցնել, թե ըստ կանոնակարգ-օրենքի ո՞ր դեպքերում պատգամավորը կարող է զրկվել խոսելու իրավունքից. «Այս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»։
Նախագիծը մերժվեց և օրակարգ չընդգրկվեց ՝ 35 կողմ, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ վիճաբանությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը և գնացին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատասենյակ:
Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ խնդիր չի եղել. «Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի հետ կապված հարցը չենք քննարկել, պարզապես բարձր տոնով են խոսել միմյանց հետ: ԱԺ-ի նիստերի ժամանակ ևս բարձր տոնով են խոսում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
- Ոչ մի աշխատող առանց պատճառի չպետք է ազատվի աշխատանքից. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան