Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդմիջումից հետո ընթացող դատական նիստում ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
«2018թ հուլիսի 30-ին, այն գործը, որը հանձնվել է ձեզ, նախաքննության փուլում քննչական խմբի ղեկավար, քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել պարոն Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու մասին, առանց պատճառաբանության ու հիմնավորման, ինչով անհիմն սահմանփակել է վերջինի սեփականության իրավունքը։ Նույն քննիչը կատարել է առերեսում վկա Արշակ Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև պարոն Քոչարյանի բացակայությամբ»,-փաստական հանգամանքները թվարկեց փաստաբանը։
Խուդոյանը նշեց, որ 2018-ի օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից հետո՝ խափանման միջոցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարականությունը պարոն Քոչարյանի անձնագիրն անհապաղ վերադարձնելու վերաբերյալ, ինչպես նաև մերժել է դրա վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը։ Քննիչը կալանքի տակ է դրել նաև նրա որդիների գույքը, բացի այդ քննիչը Ռոբերտ Քոչարյանի տնից առգրավվել է գործի հետ կապ չունեցող զենքեր ու առարկաներ։
«Մինչ օրս որևէ տվյալ չի ստացել դրանց՝ գործի առնչության վերաբերյալ, սակայն անցած տարվա օգոստոսից մինչ օրս դրանք չեն վերադարձվել»,-ասաց փաստաբանը։
Խուդոյանն ասաց, կալանքի միջնորդությունների ժամանակ քննիչը ներկայացրել է միակողմանի ինֆորմացիա, նա նաև կարծիք հայտնեց, որ պաշտպաններից թաքցվում են այն տվյալները, որոնք կարող են վնասել մեղադրանքին։
«Մենք խնդրել ենք, որ մեզ տրամադրվեն այդ գործի բոլոր նյութերը։ Քննիչի կողմից ստացել ենք մերժում։ Նախաքննության ընթացքում պարբերական ու դիտավորյալ խախտումների մասին տեղյակ է եղել նախաքննության նկատմամբ ղեկավարում իրականացնող Պետրոս Պետրոսյանը և որևէ միջոց չի ձեռնարկել խախտումները շտկելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»,-ասաց Խուդոյանը՝ ավելացնելով, որ դրանք հայտնի են եղել դատախազին:
Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները ևս միացան միջնորդությանը, Ռուբեն Սահակյանը մասնավորապես նշեց, որ գործով համակողմանի, օբյեկտիվ քննություն չի ապահովել, իսկ Պետրոսյանն իր պարտականությունները չի կատարել։ Հենց Միքայել Հարությունյանին չհարցաքննելն այդ պարտականությունների չկատարումն է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
- Հովհաննես Խուդոյան. Մենք դեռ չենք սպառել նախնական բոլոր միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերվել
- Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան