Հանքերի իրական տերերին բացահայտելու մասին կառավարության նախագիծը Բագրատյանն աչք փակելու նախագիծ է համարում
«Այս նախագիծը ոչինչ չի տալու խնդիրների լուծման նպատակին հասնելու համար»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում և Պետական տուրքի մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։
Նշենք, որ նախագծերը քննարկման են դրվել երկրորդ ընթերացմամբ։ Կառավարության ներկայացմամբ՝ նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաև կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը:
«Որևէ սեփականատեր այդտեղ գրանցված չէ, բոլոր բաժնետերերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի, տղայի, խնամու, քեռու անունով։ Սա աչք փակելու նախագիծ եմ համարում։ Օրենքն անիմաստ է, բովանդակությունը չի արտահայտում նպատակը»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս նախագիծը սխալ է և այս օրենքում առաջինը պետք է պետության շահերը արտահայտված լինեն, և ոչ թե ձևի համար երկու-երեք բաժնետիրոջ անուն հնչեցվի։
«Սա օդից վերցված օրենքի նախագիծ չէ, միջազգային լավագույն փորձի վրա է հիմնված։ Մեզ համար էլ է այն պիլոտային, կաշխատի կտեսնենք, եթե ավելի լավ առաջարկներ կլինեն, սիրով կընդունենք ու կքննարկենք»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան