Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ լրագրողների դիմումը ՀԽ հանձնաժողովում կքննեն վաղը
Վաղը Հանրային խորհրդի գրասենյակում տեղի է ունենալու քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ:
ՀԽ մամուլի պատասխանատուի փոխանցմամբ, օրակարգում LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն է, որին միացել են երեք տասնյակից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրագրողի դիմումը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից այս տարվա․հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:
Լրագրողը ՀԽ է դիմել նոյեմբերի 4-ին: ՀԽ նախագահի կողմից դիմումը վերահասցեագրվել է ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով:
Մինչ ՀԽ-ի կողմից նիստի անոնսը հրապարակելը դրան արձագանքել էր Ստյոպաս Սաֆարյանը՝ մասնավորապես նշելով. «Այդ նիստին չեմ մասնակցելու, և ընդհանրապես որևէ նիստի չեմ մասնակցելու, քանի դեռ այդ կառույցի նախագահությունն այնտեղ է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաֆարյանը սահմանափակել էր լրագրողների ներկայությունը իր ղեկավարած ինստիտուտում նախաձեռնած քննարկմանը։
Դրան հետևեց լրագրողների, խմբագիրների, լրագրողական կազմակերպությունների քննադատությունը, նրանք վտանգավոր ու անթույլատրելի որակեցին Սաֆարյանի նման հայտարարությունն ու գործելաոճը։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպություններ. Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը վտանգավոր է ու անթույլատրելի
- Հայտարարություն. Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է
- Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան