Փաստաբան. Արսեն Բաբայանի նկատմամբ ապօրինությունն ամբողջությամբ վերացված չէ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը դրական է գնահատում՝ հաշվի առնելով, որ Բաբայանն այս պահին ապօրինի անազատությունից ազատ է արձակվել։
«Դրական եմ գնահատում այդքանով։ Բայց կարծում եմ, որ չպետք է նման բան լինի, հանիրավի որևէ անձ գտնվի անազատության մեջ, որ հետո էլ ուրախանանք նրա ազատ արձակմամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Ստացվում է, որ դատախազության որոշումը ոչ թե արդարության վերականգնում է, այլ ապօրինության վերացում հստակեցնող հարցին ի պատասխան, Վարոսյանն արձագանքեց.
«Միանշանակ դա ապօրինության վերացում է, բայց ոչ ամբողջական։ Քանի դեռ քրեական հետապնդումը շարունակվում է, այն էլ այդ մեղադրանքով, կարող եմ ասել, որ սա միջանկյալ լուծում է»։
Փաստաբանի խոսքով, իր համար սպասելի էր, որ փորձելու են միջանկյալ լուծում գտնեն, քանի որ Բաբայանին անազատության մեջ պահելը շատ լուրջ խնդիր էր Հայաստանի Հանրապետության համար։
Հիշեցնենք, որ դատախազությունը, քննելով Արսեն Բաբայանի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ, այսօր որոշեց բավարարել այն։
Արսեն Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին, չնայած դատարանը նրա ձերբակալությունն ապօրինի որակեց, սակայն բավարարեց քննիչների՝ նրան կալանավորելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել
- Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
- Արսեն Բաբայանի հետ շփման հեռախոսազրույցի արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է. Ռուբեն Մելիքյան
- Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու ՀՔԾ որոշման մասին
- Ավետիք Իշխանյանն ու Արտակ Բեգլարյանը երաշխավորում են Արսեն Բաբայանին ազատ արձակելու համար
- ՄԻՊ. Կբարձրացվի Արսեն Բաբայանի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարցը
- Արսեն Բաբայանի փաստաբան. Բողոքարկելու ենք ոչ միայն կալանքի, այլև տեսակցությունների արգելքի որոշումները
- Լուսինե Սահակյան. Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան