Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդեն դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Լրագրողներին նա նախ ասաց, որ իրեն շատ լավ է զգում, առողջական վիճակը լավ է: Նա չցանկացավ այս պահին խոսել իր դեմ հարուցված քրեական գործի մասին:
«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, հետո ավելի մանրամասն կխոսենք»,- ասաց Ա. Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան