Ընտրվել է նոր «Միսս միջազգային» տիտղոսակիրը
«Միսս միջազգային 2019» (Miss International) տիտղոսակիր է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվատը: Այս մասին գրում է zeibiz-ը։
Աղջկա կենսագրությունից հայտնի է, որ նա աշխատում է որպես դեղագործ։
Հաղթողին «Միսս միջազգային 2019» մրցանակը հանձնել է Վենեսուելայից նախորդ տարվա մրցանակակիր Մարիեմ Վելասկոն:
Նշվում է, որ մրցույթն անցկացվում է 1960 թվականից: Այն ծագել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, իսկ 1972-ին տեղափոխվել է Ճապոնիա: Ըստ կազմակերպիչների, «Միսս միջազգային» մրցույթում գնահատում են ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքը, այլև բարոյական հատկանիշները: Մրցույթի եզրափակչում, երբ բեմում մնում է միայն 8 աղջիկ, նրանցից յուրաքանչյուրը պետք է ելույթ ունենա Երկրի վրա խաղաղության անհրաժեշտության մասին:
«Միսս միջազգային 2019» մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին Տոկիոյում, որին մասնակցում էին 82 երկրների ներկայացուցիչներ: