Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Դատարանի դահլիճ եկած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանինին դահլիճում գտնվող նրա աջակիցները ողջունեցին բարձր ծափահարություններով ու «նախագահ, նախագահ» բացականչություններով։
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը ձեռքով ողջունեց ապակուց այն կողմ գտնվողներին, ապա բարևեց նույն գործով ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին ու նրանց պաշտպաններին։
Դատարանին հայտնեցին, որ նիստին ներկա չէ տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը, սակայն առարկություններ չեղան նիստը շարունակելու վերաբերյալ։
Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախագող դատավորին ինքնաբացարկ, ինչպես նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել։
Դատարանն առաջնահերթ քննության առարկա դարձրեց նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Փաստաբանը հիմնավորեց, որ վերջին մի քանի նիստերում նախագահող դատավորի կողմից կայացրած դատական ակտերը, ինչպես նաև պաշտպաններին հասանալեի դարձած որոշակի տեղեկատվությունը հիմք են հանդիսացել միջնորդության համար, ապա խնդրեց բավարարել այն։
«Մեր միջնորդությունները մերժվում են ոչ թե փաստական հիմքերով, այլ իրավական պատճառաբանություններով։ Այսինքն, դատարանը հստակ արձանագրել է, որ գրավի ինստիտուտը երաշխքի չէ խոչընդոտելու հիմքի պարագայում։ Հաշվի առնելով դատարանի պարբերական կողմնակալ վերաբերմունքը, որը դրսևորվում է գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների հաջորդական մերժմամբ, ինչպես նաև այդ մերժումները հակասական իրավական նորմերով պատճառաբանելու փաստը, ներկայացնում ենք ինքնաբացարկի միջնորդություն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նոյեմբերի 7-ին կայացրած դատական ակտում պատճառաբանական մասը բացակայում էր։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ընդգծեց՝ իրենց մտահոգելու է փաստ, որ դատավորը երկակի մոտեցում է դրսևորում՝ կախված այն բանից, որ այս գործով ամբաստանյալը Ռոբերտ Քոչարյանն է։
«Միանում եմ միջնորդությանը, խնդրում եմ այն բավարարել»,-ասաց Ալումյանը։
Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ ընդգծեց, որ դատավորը սեպտեմբերի 20-ին որոշման մեջ չի պատճառաբանել իր որոշումը, գրավոր դիմումում խնդրել է, իրենց միջնորդության և բավարարման, և մերժման դեպքում պատճառաբանել։
«Մեկ անգամ ևս խնդրում ենք, որ ձեր որոշումները լինեն պատճառաբանված»,-ասաց Սահակյանը՝ ընդգծելով, եթե դատավորը գործի նյութերին լավ ծանոթ է, ապա պետք է իմանա, որ քրեական գործում առաջադրված մեղադրանքում չկան այնպիսի հանգամանքներ, որոնք մերժելու համար Ռոբերտ Քոչարյանը կարող է կարիք ունենալ որևէ մեկի վրա ազդեցություն ունենալ։
Միջնորդությանը միացավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
- Ռոբերտ Քոչարյան. Երկրի պաշտպանական բյուջեի սառեցումը չափազանց կասկածելի է
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին