Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից։ Որոշումը ստորագրվել է նոյեմբերի 8-ին։
Պատճառների մասին այս անգամ էլ ոչինչ չի ասվում։
Հղում է կատարվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասին, որը սահմանում է. «Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը»։
Հենց նույն օրը Ա. Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ավարտում է նախարարությունում աշխատանքը։
Հիշեցնենք, որ Ա. Վարդապետյանը փոխնախարար էր նշանակվել այս տարվա ապրիլին։ Մինչ այդ եղել է արդարադատության նախարարի խորհրդականը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան