Ոչ մի աշխատող առանց պատճառի չպետք է ազատվի աշխատանքից. Գևորգ Պետրոսյան
Խորհրդարանը քննարկում է «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում» կատարելու մասին օրենքի նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը, որը ԱԺ մշտական հանձանժողովի կողմից բացասական եզրակացության է արժանացել։
Նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Գործող օրենքն ասում է, որ բաժնետերերի ժողովը ցանկացած ժամանակ առանց պատճառի իրավունք ունի դադարեցնել բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի լիազորությունները։ Հիմա քանի որ ՀՀ բարեփոխված սահմանադրության 57-րդ հոդվածն արգելում է առանց պատճառի աշխատանքից ազատելը, մենք առաջարկել ենք, որ բաժներտիրական ընկերության տնօրենը օրենքով սահմանված ձևով։ Ոչ մի աշխատող առանց պատճառի չպետք է ազատվի աշխատանքից»։
Պատգամավորի խոսքով խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում պետք է բացառել առանց պատճառի որևէ աշխատողի աշխատանքից ազատելու իրավաբանական հնարավորությունը. «Ինչու ենք վերցնում բաժնետիրական ընկերությունը դարձնում առանձին սուբյեկտ, որի տնօրենին ցանկացած ժամանակ կարող են ազատել։ Այստեղ հիմնական վտանգը պետական սեկտորի բաժնետիրական ընկերություններում է»։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիրգրանյանը ներկայացնելով բացասական եզրակության հիմնավորումը՝ նշեց. «Մեր այս որոշումը պայմանավորված էր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ և Սահմանադրական դատարանի ՍԴՕ 13-16 որոշմամբ՝ այսինքն բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինը իր առանձնահատկությամբ չունի գործատու-աշխատող հարաբերություններին բնորոշ կարգավիճակ»։
Նախագիծը 36 կողմ, 61 դեմ ձայնով օրակարգ չմտավ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան