ԱՆ-ից պարզաբանում են՝ ո՞րն է եղել փոխնախարարի ազատման պատճառը
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին պաշտոնից ազատելուց չորս օր անց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել ազատման պատճառի մասին։
«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:
Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,-ասված է նախարարության պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան