Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Լավրովին
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում հնչեցրած այն մտքին, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»։ Այս մասին գրում է ադրբեջանական կայքը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած առաջարկված պլանի բաղկացուցիչ մասն է»:
«Ինչպես միշտ ասել ենք, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ միայն այս տարածաշրջանից վտարված ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տներ կարող է բացել հակամարտության լուծման իրական հնարավորություններ՝ Ադրբեջանի սահմանների շրջանակներում՝ բարձր մակարդակի ինքնակառավարման հիման վրա, ինչը նախատեսում է տարածաշրջանի երկու համայնքների` ադրբեջանցիների և հայերի գոյակցությունը՝ խաղաղության և անվտանգության պայմաններում»,-ասել է Աբդուլաևան ու հավելել, թե դրա համար պետք է «առարկայական բանակցություններ վարվեն հակամարտության կարգավորման համար, և հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից յոթ շրջանները»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը. «Ժողովուրդ»
- ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները համակարծիք են, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի
- Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան