Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամը լրացել է, դատարանն ընդմիջեց այսօրվա դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, 13:00-ին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդմիջումից հետո ընթացող դատական նիստում ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Միջնորդությանը միացավ նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ էլ դատախազի գիտությամբ թույլ են տրվել խախտումներ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
- Հովհաննես Խուդոյան. Մենք դեռ չենք սպառել նախնական բոլոր միջնորդությունները
- Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Ակնհայտ հովանավորչական վարքագիծ է դրսևորվում կոնկրետ Ձեր նկատմամբ
- Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Հորդորում ենք, այսուհետ հետևողական լինել՝ քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան