Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ նախագահող դատավար Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց։ Որոշումն ընթացող նիստում հրապարակեց դատավոր Դանիբեկյանը։
«Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի, նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։
Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ պատճառաբանության և գործի փաստական հանգամանքների հետ համադրման, հիմնվում է մեջբերված նորմատիվային կարգավորումների վրա, որոնք որևէ կերպ չեն համընկնում և չեն արտահայտում որոշումների եզրափակիչ մասերում շարադրված դիրքորոշումներին։ Պաշտպանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
«Նախագահող դատավորը, նախապես տեղյակ եղել է այնպիսի իրավական հիմնավորումների, որոնք թույլ են տալիս խոչընդոտելու հիմքի առկայության պարագայում կիրառել խափանման միջոց գրավ, և հետագայում սույն գործի շրջանակներում կայացրել է որոշում, որով գտել է, որ այդ իրավական հիմքն առկա չէ», - ընդգծել էր Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերվել
- Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան