Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերվել
Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ դատարանի դիմաց են բերվել մեծ թվով ոստիկաններ։
Դատարանի շենքի դիմաց այսօր էլ ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ նրանք վանկարկում էին «Քոչարյան՝ հերոս», «Կեցցե ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանը»։
Այստեղ ընդդեմ Քոչարյանի արտահայտվողներն ու նրա աջակիցներն իրար հասցեի փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին։
ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները նշեցին, որ այսօր Հայաստանի դատական ու իրավապահ մարմիններից ակնկալիքներ չունեն, իրենց բոլոր ակնկալիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից են։
«Անադեկվատ պահվածք է ու հայտարարություններ, համոզված եմ, որ ճնշումներ են գործադրվում դատավորների վրա»,-ասաց աջակիցներից մի կին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի նիստում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրահավաք Գորիսում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի
- Արամ Օրբելյան. Մենք չենք ասում՝ նրանք կալանավորվեն, ասում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է վերացվի
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը վարվել է «Կիկոսի մահը» հեքիաթի հերոսների պես
- Ռոբերտ Քոչարյան. Երկրի պաշտպանական բյուջեի սառեցումը չափազանց կասկածելի է
- Լևոն Քոչարյան. Հերթական ապօրինի որոշումն է
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան