Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել գոյություն չունեցող խնդրի մասին. Հայկ Սարգսյան
«Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին՝ նույնասեռականներին հետ կապված։
«Ամեն անգամ նման հարցեր բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարևորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ։ Գևորգ Պետրոսյանը օրենքի նախագիծ է բերել, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն: Այսինքն՝ նա նախագիծ է բերել գոյություն չունեցող խնդրի մասին և անընդհատ շահարկում է»,- ասաց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, թե «Իմ քայլ»-ում նրա ելույթը խժդժությունների առարկա դարձավ, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Չէ, ոչ մի խժդժության հարց չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. ԱԺ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանին
- «Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան