Մադոննայի երկրպագուները նրան դատի են տվել
Հայտնի երգուհի Մադոննայի ոչ ճշտապահությունը կարող է նրա վրա «թանկ նստել»: Երկրպագուները հոգնել են ամեն անգամ ավելի ու ավելի երկար սպասել երգչուհու համերգների մեկնարկին, և նրանք կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել նրա դեմ:
ren.tv-ի հաղորդմամբ, նրանք երգչուհու կանոնավոր ուշացումները գնահատում են որպես անհարգալից վերաբերմունք հանդիսատեսի և նրանց ժամանակի նկատմամբ: Հայցվորները նշում են, որ հազար եվրոյով տոմս են գնում ոչ նրա համար, որպեսզի երեք ժամ սպասեն Մադոննայի բեմ դուրս գալուն:
Մադոննան կարծում է, որ իրեն կարելի է և սպասել: Նա Ինսթագրամում տեսանյութ է տեղադրել, որում բացատրում է երկրպագուներին, որ թագուհին երբեք չի ուշանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան