ՌԴ վարչապետ Մեդվեդևը կատակով առաջարկել է Էբոլայի դեմ պատվաստվել
Ռուսաստանի Դաշության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կատակով առաջարկել է գենետիկական տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ քննարկման մասնակիցներին, ովքեր չեն հասցրել գրիպի պատվաստում անել, պատվաստվեն Էբոլայի դեմ: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Մեդվեդևը նշել է, որ ռուսական պատվաստանյութն անցել է բոլոր փորձարկումները՝ «ամենաբարդ ու ծանր պայմաններում»:
Հաղորդվում է, որ այսօր ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը, աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է Նովոսիբիրսկի շրջանի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Вектор» հետազոտական կենտրոն, որտեղ նա տվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության համար Էբոլա պատվաստանյութերի արտադրության մեկնարկը:
Նշվում է, որ հոկտեմբեր 18-ի դրությամբ Կոնգոյում Էբոլա վիրուսը խլել է ավելի քան 2000 մարդու կյանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին