Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
«Նախագծով առաջարկվում է սահմանել ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների հետ կապված իրավահարաբերությունները։ Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում առաջարկվել է, որպեսզի իրավաբանական անձանց համար վարչական իրավախախտումների տուգանքի գումարը ավելացվի։ Առաջարկն ընդունվել է, և համապատասխան փոփոխությոփւնը կատարվել է նախագծում»,- իր ելույթում նշեց հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ տարբեր չափերով վարչական տուգանք սահմանելու առաջարկը եղել է ԲՀԿ խմբակցությանը։
Նշենք, որ Ջրային օրենսգրքում լրացումներ անելու մասին օրենքի նախագծի հետ կապված հարցեր չկային և մտքերի փոխանակում չեղավ։
Անդրադառնալով Ջրային օրենսգրքում փոփոխություններ անելու օրենքի նախագծին՝ Էրիկ Գրիգորյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է լուծարել Ջրի ազգային խորհուրդը, և վերջինիս իրավասությունները վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը։
«Մինչ այժմ Ջրի ազգային խորհուրդը գործում էր, երբ ջրօգտագործման թույլտվություն պետք է տրամադրվեր ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներին փոքր ՀԷԿ-երի համար և Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի օգտագործման թույլտվության համար։ Այժմ այդ Ջրի ազգային խորհրդի գործառույթների իրականացման անհրաժեշտությունը չկա. Այդ իսկ պատճառով առաջարկում ենք լուծարել այն»,- նշեց Էրիկ Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան