Ֆրանսիացի դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Պոլանսկուն բռնաբարության մեջ
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին հերքել է բռնաբարության մեղադրանքը, որը նախօրեին նրա դեմ ներկայացրել էր ֆրանսիացի դերասանուհին Վալենտին Մոնյեն: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին երեկ հայտարարել է ռեժիսորի փաստաբան Էրվե Թեմիմը:
«Ռոման Պոլանսկին կտրականապես հերքում է այդ մեղադրանքը»,- ասել է փաստաբանը:
Նրա խոսքով, ռեժիսորը մտադիր է դատի տալ թերթին, որը հրապարակել է դերասանուհու մեղադրանքը:
Վալենտին Մոնյեն մեղադրել է 86-ամյա Ռոման Պոլանսկուն, որ վերջնս 1975 թվականին Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում միասին եղած ժամանակ իբր բռնի փորձել է մտերմանալ իր հետ: Նշվում է, որ այդ մեղադրանքով Պոլանսկին քրեական պատասխանատվության չի ենթարկվի կապված վաղեմության ժամկետը լրանալու հետ. ենթադրյալ հանցագործության կատարման պահից անցել է ավելի քան 20 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Ռոման Պոլանսկին ֆիլմ է նկարահանում անմեղ դատապարտվածի մասին
- Ռոման Պոլանսկին և Բիլ Կոսբին հեռացվել են ամերիկյան կինոակադեմայից
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի