Ուկրաինայում լրագրող Վլադիմիր Սոլովյովի դեմ 2 քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երկու քրեական գործ է հարուցել ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ֆեյսբուքի իր էջում:
Գոնչարենկոն նշել է, որ 2 քրեական գործ է հարուցվել, ինչն արդեն մեծ քայլ առաջ է։ Հոդվածներից մեկը վերաբերում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը»։
Պատգամավորը նշեց, որ լրագրողը պետք է «պատասխան տա Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին իր անպարկեշտ խոսքերի համար», ինչպես նաև գրել է, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները պետք է դիմեն Եվրոպային՝ Սոլովյովի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան