Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը
Ամփոփվել է People's Choice Awards կինոմրցանակաբաշխության արդյունքները: Հանդիսատեսը որպես տարվա լավագույն ֆիլմ է ընտրել Ռուսսո եղբայրների «Վրիժառուներ. Եզրափակիչ» ժապավենը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը կարողացել է մրցանակներ ստանալ նաև մի քանի այլ անվանակարգերում՝ լավագույն մարտաֆիլմ, իսկ Երկաթե մարդու դերում հանդես եկած Ռոբերտ Դաունի-կրտսերը ճանաչվել է լավագույն դերասան: Բացի այդ, մարտաֆիլմերի գլխավոր աստղ է ճանաչվել Սարդ-մարդու դերը կատարած Թոմ Հոլլանդը:
Տարվա լավագույն կոմեդիա է ճանաչվել Ադամ Սենդլերի և Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առեղծվածային սպանություն» ֆիլմը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Հետո» ֆիլմը, իսկ Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմը լավագույնն է ընտանեկան կինոնկարների շարքում:
People's Choice Awards մրցանակը տրվում է հանդիսատեսի քվեարկության արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- «Տիտանիկի» ռեժիսորը դիմել է «Վրիժառուների» ստեղծողներին
- Չինուհին «Վրիժառուները» դիտելիս շատ է լացել և հոսպիտալացվել է
- «Վրիժառուները» կփրկեն «Օսկարը»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան